23.09.2021

Վերապատրաստում «Հաշտարարության վերաբերյալ իրազեկման բարձրացում» թեմայով

Նյութը՝ ԲԴԽ ֆեյսբուքյան էջից։

Սեպտեմբերի 23-ին Արդարադատության ակադեմիայում կայացավ Բարձրագույն դատական խորհրդի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Եվրոպայի միության համատեղ՝ Արդարադատության համակարգի ամրապնդում ծրագրի շրջանակներում՝ «Հաշտարարության վերաբերյալ իրազեկման բարձրացում» թեմայով հերթական վերապատրաստումը:

Դասընթացին մասնակցել են ՀՀ բոլոր դատարաններից ներկայացուցիչներ՝ դատավորների օգնականներ, գործավարներ, փորձագիտական ծառայության ներկայացուցիչներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ:

Միջոցառման պատասխանատուները՝ ԲԴԽ ներկայացուցիչ Մարգարիտա Ամյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի վերապատրաստման մասով պատասխանատու Օթիլիա Պակուրարին, ողջունել են մասնակիցներին և ընդգծել Հաշտարարության ինստիտուտի արդիական և կարևոր լինելու հանգամանքը:

Վերապատրաստման դասընթացը վարում էին փորձագետներ, արտոնագրված հաշտարարներ Մարիամ Մկրտիչյանը և Կարինե Պողոսյանը։

Վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ: