25.03.2022

Վերապատրաստում «Հաշտարարության առանձնահատկությունները և փաստաբանների դերը հաշտարարության գործընթացում» թեմայով

Նյութը՝ «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ֆեյսբուքյան էջից։

Փաստաբանների պալատում մարտի 23-ին կայացավ հետաքրքիր քննարկում-դասախոսություն «Հաշտարարության առանձնահատկությունները և փաստաբանների դերը հաշտարարության գործընթացում» թեմայով:
 
Դասախոսությունը վարում էին Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի փորձագետներ, արտոնագրված հաշտարարներ Մարիամ Մկրտիչյանն ու Կարինե Պողոսյանը:
 
Փորձագետները դասընթացին մասնակից փաստաբաններին ներկայացրեցին հաշտարարության առավելությունները վեճերի լուծման այլ մեթոդների համեմատ, հաշտարարության հասկացությունը և սկզբունքները, ինչպես նաև հաշտարարության փուլերը՝ գործի նախապատրաստումից և բացման փուլից մինչև հետազոտման և սակարկությունների փուլերը։
 
Հատուկ անդրադարձ կատարվեց փաստաբանի դերակատարմանը հաշտարարության ընթացքում և վեճերին, որոնց համար հաշտարարությունը կարող է հանդիսանալ առավել ընդունելի և հարմար տարբերակ:
 
Դասընթացի մասնակիցները վերլուծեցին իրենց վստահորդների շահերը հաշտարարության գործընթացում արդյունավետորեն ներկայացնելու տարբերակները, էթիկական և մասնագիտական սահմնափակումները և հնարավորությունները:
 
Փաստաբանների հետ քննարկվեցին առաջիկայում հաշտարարության վերաբերյալ օրենսդրական սպասվող օրենսդրական փոփոխությունները և մի շարք այլ հարակից հարցեր:

 

«Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագիրը իրականացվում է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) -ի կողմից Էքսպերտիզ Ֆրանսի և Լատվիայի դատական իշխանության կառավարման մարմնի հետ համագործակցությանմբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: