The translation is missing.

Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարը խորհուրդներ չի տալիս և վեճի վերաբերյալ լուծումների չի առաջարկում, այդ թվում նաև իրավական լուծումներ, փոխարենը հաշտարարության մեջ կիրառվող տարատեսակ մեթոդների միջոցով Հաշտարարն օգնում է կողմերին միմյանց միջև առկա վեճի լուծմանն ուղղված տարբերակներ առաջարկելու հարցում։։

 

«Հաշտարարության մասին» ՀՀ նախատեսված պարտադիր հաշտարարության ենթակա ամուսնաընտանեկան գործերով նախքան դատարան դիմելը կողմերը կարող են չդիմել պարտադիր հաշտարարության այն դեպքում, երբ`

  • Կողմերից որևէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից,
  • Կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ նկատմամբ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար.
  • Կողմերից մեկը օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:»:

«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքով սահմանված են նաև ՀՀ ընտանեկան օրենսգրքով որոշակի տեսակի ամուսնաընտանեկան գործեր, որոնցով  նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր չէ։ Այդ գործերն են․

  • Դատարանի վճիռը չարամտորեն չկատարելու դեպքում երեխայից առանձին ապրող ծնողի պահանջով երեխային վերջինիս հանձնելու վերաբերյալ գործերը,

  • Երեխայից առանձին ապրող ծնողի կողմից իր երեխայի մասին դաստիարակչական ու բժշկական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից, ինչպես նաև ծնողից, որի մոտ ապրում է երեխան տեղեկատվություն ստանալու վերաբերյալ գործերը,

  • Ծնողների կամ նրանցից մեկի կողմից խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը չկատարելու դեպքում երեխայի մերձավոր ազգականների կողմից երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու վերաբերյալ գործերով,

  • Ծնողների կողմից առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման երեխային պահող անձից երեխային վերադարջնելու պահանջի վերաբերյալ գործերով,

  • Երեխայի կյանքին կամ առողջությանը վտանգող անմիջական սպառնալիքի դեպքում երեխային  ծնողներից (նրանցից մեկից) կամ այն անձանցից, որոնց խնամքին է հանձնված երեխան վերցնելու վերաբերյալ գործերը՝ ծնողներին (նրանցից մեկին) ծնողական իրավունքներից զրկելու կամ նրանց ծնողական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ հայց ներկայացնելու նպատակով,

  • Ծնողական իրավունքերից զրկելու վերաբերյալ գործերը,
  • Երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու վերաբերյալ գործերը,

  • Ծնողական իրավունքների վերականգման վերաբերյալ գործերը,

  • Ծնողականան իրավունքերի սահմանափակման վերաբերյալ գործերը,

  • Ծնողական իրավունքների սահմանափակման վերացման վերաբերյալ գործերը։

Նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է հետևյալ ամուսնաընտանեկան գործերով․

  •  Ամուսնալուծություն,
  •  Երեխայի բնակության վայրի որոշում,
  •  Ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձում,
  •  Ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանում,
  •  Երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացում,
  •  Երեխայի տեսակցության կարգի սահմանում,
  •  Ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում։

Օրենքով սահմանված որոշակի տեսակի ամուսնաընտանեկան գործերով նախքան դատարան դիմելը կողմի համար պարտադիր է հաշտարարության իրականացումը, որպիսի պայմանի չպահպանումը հանգեցնում է հայցադիմումի վերադարձման՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերով:

Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:

Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության գործընթացը կարգավորովում է "Հաշտարարության մասին" ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով։