Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամության վրա հիմնված ոչ առևտրային կազմակերպություն է, որին անդամակցում են Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված բոլոր հաշտարարները:
Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն է իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելը, նրանց գործունեության վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների կողմից հաշտարարի վարքագծի կանոնների պահպանումն ապահովելը: